«Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելը նոր արկածախնդրություն է»․ Իշխան Սաղաթելյան

«Գյումրիից 102-րդ ռուսական ռազմաբազան հանելը նոր արկածախնդրություն է»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Բազան Հայաստանում ունի առաքելություն. Հայաստանին թողնել անպաշտպան՝ Թուրքիայի և Ադրբեջանի երախում այս աշխարհաքաղաքական իրավիճակում, այս պայմաններում, արկածախնդրություն է, և Հայաստանին բերելու է անվտանգային նոր սպառնալիքներ»,- նշեց Սաղաթելյանը։
Լրագրողի հարցին, թե այսքան ժամանակ բազան ինչ-որ բան արե՞լ է ՀՀ անվտանգությունն ապահովելու համար, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց․ «Իհարկե արել է, եթե այդ բազան վերջին 20 տարվա մեջ Հայաստանում չլիներ, հայ-թուրքական սահմանը չպահեր, ի՞նչ տեղի կունենար։ Մենք կարո՞ղ ենք ֆիքսել, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են ՀՀ-ի համար, մինչև հիմա հավակնություն ունե՞ն հայկական տարածքների նկատմամբ, թե՞ ոչ․ այո, նրանք սպառնալիք են, և մեր հնարավորությունները բավարար չեն մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հետևաբար հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական հարաբերությունները կարևոր են այս գործընթացում»։

«Ես ՔՊ-ական եմ, կուզեք անվանեք՝ նիկոլական, դրանից ինձ միայն լավ եմ զգում». Գարիկ Սարգսյան
814:42
«Մի անգամ էլ ընդհատեցիք, դահլիճից դուրս եմ հանելու». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
2714:30
«Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելը նոր արկածախնդրություն է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
3614:12
«Մի ասեք՝ տգետ է, ասեք՝ գրագիտության հետ խնդիր ունի». Ռուբեն Ռուբինյան
4614:00
Վահագն Ալեքսանյանի՝ «Ռոբերտ Քոչարյանը տգետ է» արտահայտությունից հետո իրավիճակը լարվեց (տեսանյութ)
4313:54
«Շատերի հետ վիճում էի, որ հնարավոր չէ՝ Առուշը համագործակցի ՔՊ-ի հետ․ ցավում եմ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4913:36
ՍԴ-ն մի քանի ժամում որոշեց՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը
4613:24
«Չի բացառվում, որ երեկվա խոսույթը հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր էր»․ Արմեն Հովասափյան
5313:12