«Մարզպետն անտեղյակ է, որ Խաշթառակի ժամանակավոր կամուրջն ավելի քան մեկ շաբաթ գործում է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Մարզպետն անտեղյակ է, որ Խաշթառակի ժամանակավոր կամուրջն ավելի քան մեկ շաբաթ գործում է:
Մայիսի 26-ին վարարած Աղստևը վնասել է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղերը միջպետական ավտոճանապարհին կապող կամուրջը, այն փակվել է երթևեկի համար։ Հիմնական կամրջից քիչ ներքև կառուցվել է ժամանակավոր կամուրջ, որը հուլիսին վարարած Աղստևը քանդել է։ Օգոստոսի 6-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հետևյալ հարցապնդումներն եմ արել՝
1. Ո՞ր կազմակերպությունը, ինչքա՞ն գումարով էր կառուցել Խաշթառակի ժամանակավոր կամուրջը,
2.Ո՞ր կազմակերպությունը, ինչքա՞ն ֆինանսավորմամբ, ե՞րբ է նորոգելու Խաշթառակի ժամանակավոր կամուրջը,
3. Նախատեսվո՞ւմ է վերանորոգել Խաշթառակի հիմնական կամուրջը, ե՞րբ, ո՞ւմ ֆինանսավորմամբ։
Օգոստոսի 14-ին մարզպետարանից պատասխանել են․ «Խաշթառակի ժամանակավոր կամուրջը կառուցվում է «Վեհ Իշխանասար» ՍՊԸ-ի կողմից և գտնվում է ավարտական փուլում: Ներկա պահին մեր կողմից ֆինանսական միջոցներ դեռևս չեն հատկացվել: Առաջիկա ծրագրերում նախատեսվում է Խաշթառակի հիմնական կամրջի փոխարեն կառուցել նոր կամուրջ»։ Մարզպետն անտեղյակ է, որ վերանորոգված Խաշթառակի ժամանակավոր կամուրջն օգոստոսի 6-ից գործում է։ «Տավուշ» հեռուստաընկերության տվյալներով՝ Խաշթառակի ժամանակավոր կամրջի շինարարության արժեքը 32 միլիոն դրամ է»։

«Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ»․ Թաթա Սիմոնյան
2108:54
Օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
6407:12
«Հարցը մի օր անպայման կրկին բացվելու է». Գարեգին Խումարյան
11302:12
««Հանրային հեռուստաընկերության» ցինիզմի աստիճանը դժվար է պատկերացնել». Ռոբերտ Բարսեղյան
10002:06
«Ցավը, որ հիմա զգում եք, աշխարհի պես հին է». Արթուր Դանիելյան
11801:06
Թումանյան համայնքում ՔՊ թեկնածուն ստացել է ձայների 95.1%-ը
11501:00
Նեթանյահուն ցանկանում է մեղադրանքներ ներկայացնել Էրդողանի դեմ Միջազգային քրեական դատարանում
24400:42
Sony-ն և Universal-ը նոր դատական հայց են ներկայացրել ԱԲ երաժշտական գեներատոր Suno-ի դեմ
23900:12