«Այսօր հետաքրքիր աստղագիտական իրադարձության ականատես կդառնանք»․ Բյուրականի աստղադիտարան

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են․ «2024 թվականի օգոստոսի 19-ին ականատես կարող ենք դառնալ հետաքրքիր աստղագիտական իրադարձության՝ Սուպեր կապույտ լուսնի:
Այս երևույթը միավորում է երկու եզակի երկնային իրադարձություններ՝ գերլուսին և կապույտ Լուսին, որն իր գագաթնակետին կհասնի Երևանի ժամանակով 22։25֊ին։
Ի՞նչ է ԳԵՐԼՈՒՍԻՆԸ (Սուպերլուսինը)․
Գերլուսին տեղի է ունենում այն դեպքում, երբ լիալուսնի փուլը և Լուսնի՝ Երկրին ամենամոտ կետում գտնվելու դիրքը (պերիգե) համընկնում են։
Լուսնի ուղեծիրը Երկրի շուրջ իդեալական շրջանաձև չէ, այլ էլիպսաձև է, ինչի հետևանքով նրա հեռավորությունը Երկրից տատանվում է ամսվա և տարվա ընթացքում: Միջին հեռավորությունը կազմում է մոտ 382,900 կիլոմետր (238,000 մղոն):
Նշենք նաև, որ «Գերլուսին» տերմինը պաշտոնական աստղագիտական տերմին չէ: Այն առաջին անգամ առաջարկվել է աստղագետ Ռիչարդ Նոլիի կողմից 1979 թվականին։
Ի՞նչ է Կապույտ Լուսինը․
Չնայած անվանը, Լուսինն իրականում կապույտ չի երևա։ Կապույտ Լուսինն հիմնականում վերաբերում է մեկ օրացուցային ամսվա ընթացքում երկու լիալուսինների առաջացմանը»։

Նախիջևանի Օձասար լեռան վրա հայտնաբերվել է ուրարտական արքաների կորսված սեպագիր արձանագրությունը (տեսանյութ)
90Երեկ, 19:48
Ստեղծվել է լոլիկի նոր տեսակ՝ պոպկորնի հոտով
38102.06.2026, 00:35
Նախկինում անհայտ թիթեռների տեսակին անվանակոչել են Հռոմի պապ Լևոն 14-րդի պատվին
130924.05.2026, 00:46
Արհեստական բանականությունը վերականգնել է Վեզուվի զոհերից մեկի վերջին հուսահատ քայլը (լուսանկար)
303118.05.2026, 00:37
Նորվեգացի տղամարդը մեկուկես հազար տարեկան սրի պատյանի ոսկե զարդ է գտել
208017.05.2026, 18:46
Լրագրողներն ուսումնասիրում են ՀԴԲ-ի գաղտնազերծած տվյալները ՉԹՕ-ների վերաբերյալ
283509.05.2026, 21:06
Թուրքական GÖKBEY ուղղաթիռը կկարողանա սուզանավեր հայտնաբերել
127206.05.2026, 18:54
Անտարկտիդայում հրաբուխն ամեն օր մթնոլորտ է արտանետում ոսկու մանր բյուրեղներ (տեսանյութ)
552106.05.2026, 00:00