«Դատարանի դահլիճում բոլորը զոհեր են». Սամվել Ֆարմանյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կյանքումս առաջին անգամ դատարանում էի՝ Հրայր Թովմասյանի դատական նիստերին: Գործը քաղաքական հետապնդման ցցուն օրինակ է, որի մասին խոսում են բոլորը՝ ինքը Թովմասյանը, փաստաբանները, լրագրողները: Խոսել են Նիկոլն ու ԱԱԾ նախկին տնօրենները:
Իմ դիտարկումը՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են:
Զոհ են դատախազները, որոնց միակ հույսն այն է, որ հնարավոր որևէ իշխանություն ապագայում էլ ունենալու է հլու-հնազանդ մեղադրողների կարիք ու աչք է փակելու այս ու նման տասնյակ ապօրինությունների վրա: Ինչպես եղել է մշտապես:
Զոհ է գեղեցկատես ու հմայիչ դատավորը, որին շատ ավելի հաճելի է նայել, քան լսել: Մանավանդ, որ դատարանի դահլիճում շատ ցածր է խոսում: Նա սեփական փորձից գիտի, որ իշխանությունները քաղաքական ընդդիմախոսներին պատժում/չեզոքացնում են նաև դատարանների միջոցով, իսկ մասնագիտական առաջխաղացման համար վճարվող գինը կարող է լինել նաև պահի իշխանությանը հաճո ապօրինի դատավճիռների տեսքով: Ինքը ոչ առաջինն է, ու ոչ էլ վերջինը:
Զոհ է մեղադրվողը: Ակնհայտ է՝ ինչու:
Զոհ են փաստաբանները, որոնք իրենց մասնագիտական իմացությունը տարիներով գործի են դրել՝ դատախազներին ու դատավորին ապացուցելու ինչ-որ բաներ, որոնց կարիքը նրանք ի վերուստ չունեն:
Զոհ են դատական նիստերը լուսաբանող լրագրողներն ու լրատվամիջոցները: Նրանք կարծում են, թե հանրային կարծիքը կամ մասնագիտական հանրության տեսակետը կարող է ազդել մեղադրողի կամ դատավորի վարքագծի վրա:
Զոհ են նիստին ներկա քաղաքացիները, քանի որ բոլորը գիտեն՝ ինչի համար է կարվել այս գործը, վերջում ինչ է լինելու, բայց անկախ այդ ամենից, ներկա են մի ներկայացման, որտեղ ամենատաղանդավոր դերասանները չէ, որ խաղում են: Էլ չասած այն մասին, որ դահլիճում արտասովոր շոգ է: Շոգ բոլոր առումներով»:

Քննարկվում է հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին հարցը (տեսանյութ)
5213:00
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
5912:24
«Մանախի գործով 503․1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը դրել եմ օրակարգում»․ Աննա Ծառուկյան
7710:48
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել
12310:18
«2021-ի հոկտեմբերի 6-ը՝ Դիլիջանում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8409:36
Աշոտ Մինասյանն ազատվել է կալանքից
7809:30
Իշխանությունը թաքցնում է վիճակը. «Հրապարակ»
8209:24
Երեկոյան ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
9207:18