«COP-29-ի մասնակցության նախապայմանը պետք է լինի հայ գերիների ազատ արձակումը». Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ COP-29-ին Հայաստանի մասնակցության նախապայման պետք է լինի հայ ռազմագերիների ազատ արձակումը:
«Շատ հստակ, Հայաստանից չի կարող պատվիրակություն մասնակցել Ալիևի նախաձեռնած, այսպես կոչված, միջազգային շոուին, եթե դեռ մենք Բաքվում ունենք ռազմագերիներ և պատանդառված անձինք:
Այո՛, ՀՀ հիմնական և գլխավոր նախապայմաններից մեկը պետք է լինի դա, իսկ այդ պահանջը բավարարելուց հետո էլ, եթե մասնակցեն, շատ կարևոր է, որ Բաքվում բարձրաձայնեն այն մնացած խնդիրները, որ կան, գոյություն ունեն՝ Ադրբեջանի ագրեսիայի, Արցախում էթնիկ զտման, ցեղասպանության մասին, ինչպես նաև այն մասին, որ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում:
Եթե այս պահանջներից հրաժարվելով ՀՀ-ն մասնակցում է COP-29-ին, հերթական անգամ լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան, Արցախում եղած էթնիկ զտումը և այն ապօրինությունները, որ կան՝ հայ գերիներ և Արցախի ղեկավարությունը գտնվում է Բաքվում: Առանց այս նախապայմանների, հերթական անգամ հանցակից են լինելու COP-29-ին Ադրբեջանին»,- նշեց Սաղաթելյանը:

««Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցն արդեն առաջ է տարվում իրավական հարթությունում»․ Ռիզվան Նաբիև
516:00
«Դրա ավելի նողկալի պատկերը շուտով տեսնելու ենք ԱԺ-ում». Նաիրա Զոհրաբյան
3115:48
«Ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն»․ Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
3615:30
«Ադրբեջանից զգուշանալ պետք է»․ Արման Մելիքյան
3415:24
«Չալաբյանին հանրային խոսքից զրկելու խնդիր են լուծում այս իշխանությունները»․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
4115:12
«ՍԴ-ն ընտրությունների արդյունքներն անվավեր կհամարի այն դեպքում, եթե նման ծրագիր ունենա Փաշինյանը»․ Ոսկան Սարգսյան
4815:00
Մեկնարկել է Ավետիք Չալաբյանի կալանավորման միջնորդության քննությունը (տեսանյութ)
4114:42
«Փաշինյանը փորձում է ներքին բռնաճնշումներով մեղմել Ալիևի զայրույթը»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5314:30