Թալիբները պատմության մեջ առաջին անգամ կմասնակցեն ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին

Աֆղանստանը գլխավորող «Թալիբան» շարժումը կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին, որն այս տարի կանցկացվի Ադրբեջանում։ Այցը տեղի կունենա առաջին անգամ այն օրից ի վեր, երբ շարժումը 2021 թվականին իշխանությունը զավթեց Աֆղանստանում։
«Հյուրընկալ երկիրը՝ Ադրբեջանը, հրավիրել է Աֆղանստանի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության պաշտոնյաներին COP 29-ին՝ որպես դիտորդներ՝ թույլ տալով նրանց «պոտենցիալ մասնակցել քննարկումներին և երկկողմ հանդիպումներ անցկացնել», հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի ԱԳՆ-ի խոսնակ Աբդուլ Քահար Բալխին:
Բալխին հավելել է, որ Աֆղանստանի շրջակա միջավայրի պահպանության գործակալության ներկայացուցիչները հրավիրվել են մասնակցելու՝ որպես դիտորդներ։
Այնուամենայնիվ, ՄԱԿ-ը դեռևս չի ճանաչում թալիբներին՝ որպես Աֆղանստանի պաշտոնական կառավարություն՝ թալիբների կողմից կանանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների պատճառով։ Այս փաստը նրանց զրկում է Գլխավոր ասամբլեայում տեղ զբաղեցնելուց։
2021 թվականին թալիբներն արգելել են կանանց պաշտոններ զբաղեցնել կառավարությունում։ Միաժամանակ, երկիրը վերացրեց Կանանց հարցերի նախարարությունը և դրա փոխարեն ստեղծեց Առաքինության քարոզչության և արատավորության կանխարգելման նախարարություն: 2022 թվականի վերջին թալիբները կանանց արգելեցին բարձրագույն կրթություն ստանալ։
Այս տարվա սեպտեմբերի վերջին Կանադան, Ավստրալիան, Նիդեռլանդները և Գերմանիան հայց են ներկայացրել ընդդեմ թալիբների Հաագայի միջազգային դատարան։ Երկրները մեղադրում են թալիբներին կանանց նկատմամբ խտրականության մեջ։ Այնուամենայնիվ, արդեն նոյեմբերին թալիբների նախարարներից մեկը աֆղան կանանց զրկեց Ղուրանը բարձրաձայն կարդալու և այլ կանանց հետ «հրապարակային» խոսելու հնարավորությունից։ Թալիբները կարծում են, որ կանայք չպետք է լսեն միմյանց ձայնը։

«Քանի դեռ ՀՀ-ում չի փոխվել նոյեմբերի 9-ի հայտարարության նկատմամբ վերաբերմունքը՝ որպես փրկօղակի, հակառուսականությունը աճելու է». Հայկ Այվազյան
6102:06
«Այդ որտե՞ղ եք տեսել, որ ճկույթ մատը դուրս գա սեփական գլխի դեմ». Ռուբեն Մելիքյան
8101:00
Արցախի Հանրային Խորհուրդը միջազգային կառույցներից ակնկալում է հստակ գնահատական և պատշաճ արձագանք
7300:48
«Մենք դատապարտված չենք մանրադրամ դառնալու. oրինա՛կ վերցնենք գերմանացիներից».Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
8100:30
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
13100:19
«Կարմիր ծովում լարվածության սրման ֆոնին ԱՄՆ-ն ուղղակի կապ է հաստատել հութիների հետ». Վենս
121Երեկ, 23:42
«Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե ստանա հուսալի երաշխիքներ». Զելենսկի
151Երեկ, 22:07
«Նավթը արագորեն կէժանանա, հենց որ Իրանի հետ ռազմական հակամարտությունն ավարտվի». Թրամփ
158Երեկ, 21:07