«Մի բառարան չունե՞ք, հանեք, մի հատ կարդանք». Ռոբերտ Քոչարյան

«Մարտի 1»-ի գործով վերաբացված դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանը իր խոսքում նշեց, որ երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել և քաղաքականացված անձնավորություն չէ. «2018-ին ես եղել եմ «Իմ քայլը» դաշինքով պատգամավորական թեկնածու: Ընդգրկվել եմ նաև կուսակցության շարքերը մի քանի ամիս: Քաղաքական պաշտոն երբևէ չեմ զբաղեցրել: 2019-ին եղել եմ դատախազ: 2024-ին նշանակվել եմ դատավոր: Օբեկտիվ իրականության մեջ չի կարող լինել գեթ մեկ ողջամիտ փաստարկ, որ ես քաղաքականացված անձնավորություն եմ, քաղաքականությամբ եմ զբաղվել: Ես քաղաքականությամբ երբևիցե չեմ զբաղվել, քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ եմ ներկայացրել»մ- ասաց դատավորը:
Ռոբերտ Քոչարյանը տեղից հեգնեց դատավորի այդ խոսքին՝ «լո՞ւրջ եք ասում», ինչին ի պատասխան դատավորը պահանջեց Քոչարյանից՝ ոտքի կանգնել:
«Դուք ասում եք՝ քաղաքականությամբ կյանքում չեմ զբաղվել, բայց որպես կուսակցության անդամ մասնակցել եմ ընտրություններին: Տենց չի լինում: Քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ ներկայացնողը զբաղվում է քաղաքականությամբ: Լավ, մի բառարան չունե՞ք, հանեք, մի հատ կարդանք: Ժողովուրդ ջան սենց չի կարելի»,-ասաց Քոչարյանը:
«Եթե ձեր գնահատմամբ քարոզարշավի ընթացքը քաղաքականությամբ զբաղվել է, իմ գնահատմամբ դա քաղաքականությամբ զբաղվել չի հանդիսանում»,-նշեց դատավորը՝ հավելելով. «Էս պրոցեսից դուրս է, բայց իմ անգամ զարթուցիչը ՀՀ հիմնն է»:

Քննարկվում է հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին հարցը (տեսանյութ)
5813:00
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
6612:24
«Մանախի գործով 503․1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը դրել եմ օրակարգում»․ Աննա Ծառուկյան
8210:48
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել
13010:18
«2021-ի հոկտեմբերի 6-ը՝ Դիլիջանում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8609:36
Աշոտ Մինասյանն ազատվել է կալանքից
8009:30
Իշխանությունը թաքցնում է վիճակը. «Հրապարակ»
8409:24
Երեկոյան ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
9407:18