«2025 թվականի աստղագիտական իրադարձությունները»․ Լևոն Ազիզյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան գրառումը․ «2025 թվականի հիմնական աստղագիտական իրադարձությունները
2025 թվականի հիմնական աստղագիտական իրադարձությունները կլինեն խավարումները՝ Արեգակի երկու մասնակի խավարում և Լուսնի երկու ամբողջական խավարում։ Դրանցից երեքը տեսանելի չեն լինի Հայաստանի տարածքից։
Արեգակի առաջին խավարումը տեղի կունենա մարտի 29-ին՝ դա կլինի մասնակի խավարում։ Այն կսկսվի 12:50:35-ին և կավարտվի 16:43:25-ին: Խավարումը կտևի 3 ժամ 52 րոպե 50 վայրկյան։ Խավարման առավելագույնը տեղի կունենա ժամը 14:48:36-ին։ ՀՀ տարածքից մասնակի խավարումը չի դիտվի:
Արեգակի երկրորդ մասնակի խավարումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին։ Այն կսկսվի ժամը 21:29:32-ին, կավարտվի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 01:53:33-ին և կտևի 4 ժամ 22 րոպե: Խավարման առավելագույնը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին ժամը 23:43:04-ին։ ՀՀ տարածքից խավարումը հնարավոր չի լինի դիտել:
2025 թվականի առաջին լուսնի խավարումը տեղի կունենա մարտի 14-ին։ Սա կլինի լուսնի ամբողջական խավարում, որը կսկսվի 09:09:33-ին և կավարտվի 12:47:48-ին: Այն կտևի 3 ժամ 38 րոպե։ Խավարման առավելագույնը տեղի կունենա 10:59:56-ին։ Լուսնի այս խավարումը նույնպես տեսանելի չի լինի ՀՀ տարածքից։ Խավարման բոլոր փուլերը տեսանելի կլինեն Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում, Արևմտյան Աֆրիկայում և Խաղաղ օվկիանոսում:
Լուսնի երկրորդ ամբողջական խավարումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։ Այն կսկսվի 20:27:02-ին, կավարտվի 23:56:26-ին, կտևի 3 ժամ 29 րոպե 24 վայրկյան, առավելագույնը՝ 22:12:58: Լուսնի այս ամբողջական խավարումը ՀՀ տարածքից տեսանելի կլինի երեկոյան մինչև կեսգիշեր»։

Հարավային Կորեան բոլոր քաղաքացիներին անվճար հասանելիություն կտրամադրի գեներատիվ ԱԲ ծառայություններին
120531.08.2026, 00:42
Իտալիայում մակարոնեղենի գործարանի ընդլայնման աշխատանքների ընթացքում 2600-ամյա նեկրոպոլ է հայտնաբերվել (լուսանկար)
86830.08.2026, 17:00
Հնագետները հայտնաբերել են 2500 տարվա վաղեմության ջրհոր (լուսանկար)
130330.08.2026, 16:36
Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
313417.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
495516.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
304316.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
326716.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
121715.08.2026, 15:30