Միջնադարյան փայտարվեստի բացառիկ օրինակներից մեկը՝ Սևանավանքի Սբ Առաքելոց եկեղեցու դուռը

Հայկական միջնադարյան փայտագործական արվեստի ամենագեղեցիկ օրինակներից է Սևանավանքի Սբ Առաքելոց եկեղեցու հարավային մուտքի դուռը, որն այժմ պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Արվեստի այս հրաշալի գործը արժեքավոր է ոչ միայն իր հարուստ պատկերագրությամբ և զարդաքանդակներով, այլ նաև ընդարձակ արձանագրությամբ, որի միջոցով իմանում ենք ստեղծման թվականը և այն անձանց անունները, ովքեր մասնակցել են դռան պատրաստմանը։
Արձանագրությունից հայտնի է, որ դուռը պատրաստվել է 1486 թ-ին՝ Սևանի Րաբունապետ Դանիելի պատվերով։ Դռան փորագրիչը Աբրահամ Րաբունապետն է, որը եղել է 15-րդ դարի բազմաշնորհ արվեստագետներից մեկը և հայտնի է նաև՝ որպես գրիչ, նկարիչ և կազմարար։
Ընկուզենուց պատրաստված դուռը միափեղկ է, ունի բազմաֆիգուր, սյուժետային տեսարաններ, քանդակազարդ շրջանակ։ Վերևում «Բարեխոսության» տեսարան է. պատկերված է Հիսուս Քրիստոսը՝ նստած Չորեքկերպյան գահին։ Կենտրոնական հատվածում «Հոգեգալուստի» տեսարան է, որտեղ ընդգրկված է նաև դռան պատվիրատուի՝ Դանիել Րաբունապետի պատկերը։ Իսկ ամենաներքևում փորագրված է մեծ վարդյակ։ Անչափ տպավորիչ է մշակված նաև դռան շրջանակը, որը հավաքված է տարբեր փայտերի կտորներից։ Շրջանակի վրա տեսնում ենք հյուսվածքով զարդաքանդակ, որը պահանջում է փայտի փորագրության լավատեղյակություն։ Առանձին քառակուսիների ներսում տեղավորված են թեթև և նրբագեղ արված խաչեր, ծաղիկների ոճավորված վեցյակներ, հավերժության խորհրդանիշներ և այլն։ Այս ամենից դուռը ստանում է տոնական շքեղություն՝ հիշեցնելով և խաչքարային արվեստ, և մանրանկարչություն։


«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
163Երեկ, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
232Երեկ, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
66901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
65901.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
66601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
66801.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
41301.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
165929.10.2026, 23:43