Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում

Արցախի հայության բռնի տեղահանության, կորցրած հայրենիքի և ազգային ինքնության պահպանման մասին պատմող «There’s No Place Like Home» («Տնից լավ տեղ չկա») վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի 99-րդ «Օսկարի» մրցանակաբաշխության «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգի հավակնորդների ցուցակում։
Ֆիլմի ռեժիսորն է Դիանա Մեդիսոնը։ Այն ներկայացնում է 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի պատմությունը՝ հենց իրենց վկայությունների և անձնական հիշողությունների միջոցով։ Ֆիլմի հիմքում հայրենի բնակավայրերը լքելու, դարավոր ընտանեկան պատմություններից ու հարազատ միջավայրից բաժանվելու, ինչպես նաև հայրենիքի հետ հոգևոր կապը պահպանելու թեմաներն են։
Ֆիլմում ներկայացված են տարբեր սերունդների արցախցիների վկայություններ՝ երիտասարդ ակտիվիստներից և ստեղծագործողներից մինչև պատերազմի վետերաններ ու մայրեր, որոնք ստիպված են եղել հաղթահարել ծանր կորուստներ։ Այն անդրադառնում է Արցախը շուրջ ինը ամիս շրջափակման մեջ պահելուն, դրան հաջորդած զանգվածային տեղահանությանը և հայրենիքից հեռու նոր կյանք կառուցելու դժվարություններին։
ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիայի՝ նոյեմբերի 23-ին հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 99-րդ «Օսկարի» վավերագրական լիամետրաժ ֆիլմերի անվանակարգում դիտարկման իրավունք է ստացել 190 ֆիլմ։ Դրանց թվում է նաև Դիանա Մեդիսոնի «There’s No Place Like Home»-ը։
Ակադեմիայի հայտարարության համաձայն՝ 15 ֆիլմից բաղկացած կարճ ցուցակը նախատեսվում է հրապարակել 2026 թվականի դեկտեմբերի 15-ին, իսկ մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2027 թվականի հունվարի 21-ին։
Ֆիլմի ստեղծմանն ու ներկայացմանն աջակցում է Strobia Foundation հիմնադրամը։ Այն ստեղծվել է հայ արվեստագետներին և ստեղծագործողներին աջակցելու և նրանց աշխատանքները միջազգային լսարանին հասանելի դարձնելու նպատակով։

«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
26826.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
98825.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
46924.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
47424.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
41124.11.2026, 15:42
«Քահանայական ձեռնադրությունը՝ եկեղեցու յոթ սուրբ խորհուրդներից մեկը». Սամվել դպիր Գրիգորյան
51923.11.2026, 00:24
Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն
48323.11.2026, 00:12
Հին Կապանում հայտնաբերվել է իշխանական գավազանի բրոնզե գլխիկ (լուսանկար)
48722.11.2026, 23:30