««Արևմտյան Ադրբեջանը» զուտ խոսույթ չէ, դա պետական զավթողական ծրագիր է»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հատուկ «խաղաղություն» կառուցողների համար եմ տեղադրում եմ մի փոքր հատված Ադրբեջանի հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի պատմության դասագրքից։
«Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում։ Մոսկվայի ղեկավարությունը Հայկական ԽՍՀ-ին է փոխանցել Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող հողերի մի մասը, այդ թվում՝ Շարուր-Դարալագյազը և Արևմտյան Զանգեզուրը: Արդյունքում Ադրբեջանը անջատվեց Նախիջևանից։ Իրենց պապենական հողերից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հետագայում ձևավորեցին Արևմտյան Ադրբեջան համայնքը։ Այս համայնքը միջազգային կազմակերպությունների առջև հանդես է գալիս Արևմտյան Ադրբեջանում մեր պատմական ժառանգության պաշտպանության և տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության համար: Նրանք շարունակում են պայքարել իրենց հայրենիք վերադառնալու համար»։
«Արևմտյան Ադրբեջանը» դա զուտ խոսույթ չէ, քարոզչություն չէ, դա հստակ մշակված պետական զավթողական ծրագիր է, որն այսօր ուսուցանվում է նաև ադրբեջանական դպրոցներում։


270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն՝ «Ջերմուկ Գրուպին»
2912:30
Էրդողանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին
5212:24
«Մենք նստած ենք մեկ՝ հայկական աթոռի վրա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7012:12
«Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին»․ ֆոն դեր Լայեն
6512:06
«Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը կատարել է 150 միլիարդ դրամից ավելի փոխհատուցում»․ Դավիթ Խարազյան (տեսանյութ)
5311:54
«Իրանի համար փոխվստահության երաշխիք է դիտվում իրենց հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ունենալը»․ Հակոբ Բադալյան
5711:48
Ուկրաինական պատվիրակությունը բանակցություններ է անցկացրել Ուիթքոֆի և Քուշների հետ
9111:36
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)
5211:30