«Իրանը խոսում է ՀՀ-ն զորացնելու անհրաժեշտության մասին․ Երևանը պատրա՞ստ է պաշտպանել այդ հնարավորությունը»․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր»-ի անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանը խոսում է Հայաստանը զորացնելու անհրաժեշտության մասին։ Իսկ Երևանը արդյո՞ք պատրաստ է պաշտպանել այդ հնարավորությունը։
Սեպտեմբերի 23-ին Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարեց՝ տարածաշրջանում կայուն խաղաղության համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի իրական հավասարակշռություն։ Նա նաև հայտնեց Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու և այդ գործընկերությունն ինստիտուցիոնալացնելու Թեհրանի մտադրության մասին։
Այս երկու ուղերձների համադրությունը հստակ քաղաքական իմաստ ունի: Իրանը Հայաստանի ամրապնդումը դիտարկում է որպես տարածաշրջանային հավասարակշռության բաղադրիչ։ Իհարկե, Թեհրանն առաջնորդվում է սեփական շահերով, բայց այստեղ դրանք համընկնում են Հայաստանի կենսական շահի՝ Ադրբեջանի նկատմամբ խոցելիությունը նվազեցնելու հետ։
Եվ հենց այս պայմաններում հայտնվում է հակառակ ուղղությամբ մտահոգիչ ազդակ։
Ըստ Wall Street Journal-ի՝ ԱՄՆ-ի երկրորդային պատժամիջոցների սպառնալիքի պայմաններում մի շարք երկրներում չեղարկվում են իրանական ավիափոխադրողների չվերթները։ Սահմանափակումների վտանգի տակ են նրանց վառելիք և այլ ծառայություններ տրամադրող օտարերկրյա ընկերությունները։
Հայաստանում ևս արձանագրվել են չեղարկումներ: «Ա1+»-ի տվյալներով՝ սեպտեմբերի 23-ի Երևան–Թեհրան երեք չվերթից մեկը, իսկ հաջորդ օրվա երկուսից՝ մեկը։ Սակայն դրանց պատճառը և պատժամիջոցներին միանալու պետական որոշման առկայությունը հրապարակայնորեն հաստատված չեն։ Լրատվամիջոցը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից պատասխան չի ստացել։
Հենց այստեղ է իշխանության քաղաքական պատասխանատվությունը։ Երբ հարևանը ռազմավարական գործընկերության պատրաստակամություն է հայտնում, իսկ երկկողմ հաղորդակցությունը խափանվում է արտաքին ճնշման պայմաններում, կառավարությունը պարտավոր է հստակ պատասխանել՝ ո՞վ է կայացրել որոշումը, ի՞նչ հիմքով և ի՞նչ քայլեր են արվում կապը պահպանելու համար։
Եթե չեղարկումները ամերիկյան ճնշմանը հարմարվելու հետևանք են, ապա «հավասարակշռված արտաքին քաղաքականության» մասին իշխանության խոսքը բախվում է իր առաջին իսկ գործնական քննությանը։ Ստացվում է՝ Հայաստանը կարող է թուլացնել այն կապը, որի ամրապնդմամբ հնարավոր է բարելավել սեփական բանակցային դիրքը։
ԱՄՆ-ի հետ գործընկերությունը զարգացնելիս իշխանությունը պարտավոր է պաշտպանել նաև Իրանի հետ Հայաստանի կենսական հաղորդակցությունը՝ բանակցելով դրա պահպանման գործուն լուծումների շուրջ։
Ինքնիշխանությունը չափվում է արտաքին ճնշման պահին սեփական շահը պաշտպանելու կարողությամբ։ Եթե ռազմավարական հնարավորություն ստանալու պահին իշխանությունը կարողանում է միայն հարմարվել ուրիշի պահանջներին, նրա հռչակած անկախությունը մնում է առանց գործնական բովանդակության»։

«8 տարվա իշխանությունը դեռ շարունակում է իրեն պահել ընդդիմության պես»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
2413:12
«Իրանը խոսում է ՀՀ-ն զորացնելու անհրաժեշտության մասին․ Երևանը պատրա՞ստ է պաշտպանել այդ հնարավորությունը»․ Դավիթ Անանյան
2813:06
«Արդյո՞ք ռուսական ռազմաբազայի այստեղ լինելը ՀՀ անվտանգության համար անհրաժեշտ էր․ կա կարծիք, որ ընդհակառակը՝ վտանգ էր»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
3713:00
«Հաջորդ անգամ կարո՞ղ է գա, ընտանիք մտնի, ասի՝ հայրը երեխային ինչպես պիտի դաստիարակի»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
3812:54
270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն՝ «Ջերմուկ Գրուպին»
4812:30
Էրդողանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին
7412:24
«Մենք նստած ենք մեկ՝ հայկական աթոռի վրա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9212:12
«Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին»․ ֆոն դեր Լայեն
8712:06