Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Գլենդելը վերադառնում է բնականոն գործունեության». Էլեն Ասատրյան

«Գլենդելը վերադառնում է բնականոն գործունեության». Էլեն Ասատրյան
199
Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ., 12:24

Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հետո Գլենդել քաղաքը վերադառնում է բնականոն գործունեության: Այս մասին հրապարակված տեսանյութում հայտնել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը:
«Արտակարգ իրավիճակներից հետո քաղաքը վերադառնում է բնականոն գործունեության: Մեր քաղաքը բախվեց զգալի մարտահրավերների, բայց ձեր համագործակցության և մեր նվիրված թիմի տքնաջան աշխատանքի շնորհիվ հիմա Արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակում ենք»,–ասել է քաղաքապետը:
Նրա խոսքով՝ թեև Գլենդելը խուսափել է հրդեհներից, սակայն քաղաքը զգալի վնասներ է կրել:

«Շարունակենք վերակառուցել, աջակցել միմյանց և ամրապնդել այն կապերը, որոնք Գլենդելը դարձնում են այդքան յուրահատուկ: Մենք արտասովոր մարդկանց համայնք ենք և միասին կարող ենք հաղթահարել ամեն ինչ»,– նշել է Ասատրյանը: