«Ուրիշներն են մեզ համար սահմանել ապրելու կանոններ․ դրանից է, որ ՀՀ-ում հնարավոր չի լինում քրեական ենթամշակույթը ոչնչացնել». Նիկոլ Փաշինյան
![]() 218 Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ., 11:24 «Քրեական մշակույթի գաղափարաբանական հիմքը դիմադրությունն է պետությանը, պետական կարգին, օրինականությանը: Քրեական ենթամշակույթի համար գողանալը նորմալ բան է, իսկ Սահմանադրությունն ասում է, որ գողանալ չի կարելի»,- ուղիղ եթերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ մեր իրականության մեջ մի պատմական ճեղք կա, որ ուրիշներն են մեզ համար սահմանել մեր ապրելու կանոնները: «Այդ պատմական հիշողությունը դեռ չենք հաղթահարել, որովհետև չենք արձանագրել, որ ՀՀ-ում այլևս ժողովուրդն է իրավակարգի ստեղծման աղբյուրը: Մեր պատմական հիշողությունը մեզ հետևյալն է ասում. Պարսկական Կայսրությունը մեզ պարտադրեց ապրելու որոշակի կանոններ, հետո Օսմանյան Կայսրությունը, Ռուսական Կասրությունը, Խորհրդային Կայսրությունը: ՀՀ-ի դեպքում ինչ-որ խումբ մարդիկ հավաքվեցին, գրեցին Սահմանադրության տեքստ, հետո հանրաքվե կազմակերպեցին, ինչի արդյունքում Սահմանադրությունը չստացավ ժողովրդի անհրաժեշտ ձայնը, բայց այն հռչակվեց ընդունված: Ստացվեց, որ էլի ուրիշները մեզ համար սահմանեցին ապրելու կանոններ: Նաև այս քաղաքական իրավիճակում է, որ ՀՀ-ում հնարավոր չի լինում քրեական ենթամշակույթը ոչնչացնել կամ առնվազն բերել մի մակարդակի, որ իրեն նկատել չլինի»,- ասել է նա: |

«Թրամփը կոչ է արել արաբական երկրներին՝ միանալ «Աբրահամի համաձայնագրերին»»․ #Axios
23519:51
«Պերեվառոտ են անելու. ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ անհայրենիքների մասին»․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
24316:54
«Այցը մեկ նպատակի ունի՝ ևս մեկ անգամ ցավեցնել Ռուսաստանին»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
20116:42
«Նոր գործարքը թույլ չի տա Իրանին միջուկային զենք մշակել»․ Թրամփ
31716:16
«Ռուսների հետ ով շփվել է, գիտի, համբերատար կսպասեն, բայց որ ջղայնանան, պրոբլեմ ենք ունենալու». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
15415:36
«Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան (տեսանյութ)
20315:06
«Ռուբիոյի այցը կարելի է դիտարկել որպես աջակցություն Նիկոլ Փաշինյանին»․ Ֆարհադ Մամեդով
18314:53
«Օրը մեկի տունը խլում են»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
27614:42
