Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Նախագիծը հակասում է գիտական մոտեցումներին»․ Քրիստինա Վարդանյան

«Նախագիծը հակասում է գիտական մոտեցումներին»․ Քրիստինա Վարդանյան
68
Այսօր, 14:30

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախագիծ է բերվել Ավագանի, համաձայն որի 170 մլն դրամ են պահանջվում Հրազդանի կիրճում 3000 քմ տարածքով հանգստյան գոտի կառուցելու համար։
Քանի որ զարգացած աշխարհում Բնությունը պահպանման ճանապարհով են գնում, այս նախագիծը հակասում է գիտական մոտեցումներին։ Հրազդանի կիրճը պուրակի տրամաբանությամբ չեն բարեկարգում։
Հիմա ամենակարևորի մասով.
Հրատապ է գետը տոտալ կոյուղատարի վերածված վիճակը շտկել, որ 400 հա «հանգստի» գոտում բնակչությունը կոյուղուց առաջացած գոլորշիները չշնչի և վտանգի առողջությունը։
Սխալ նախագծերին դեմ եմ, մանավանդ, որ սուտ են խոսում, ստին գումարում են սուտ և ստացածը բազմապատկում ստով։ 2022-ից մամուլում նույն վերնագրեր են գրում՝ Հրազդանի կիրճը հատուկ կարգավիճակ կստանա…»։