Կիրակի, 24 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +32 °C

«10 գրամանոց շղթան 15 գրամանոցի հետ որ փոխեն, ո՞նց եմ փաստաթղթավորելու»․ ակցիայի մասնակից

«10 գրամանոց շղթան 15 գրամանոցի հետ որ փոխեն, ո՞նց եմ փաստաթղթավորելու»․ ակցիայի մասնակից
196
Հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ., 18:42

Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով, որ հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա հարկը 5 տոկոսից 10 տոկոս է դարձել։

«Այն ժամանակ շրջանառության հարկը սահմանեցին 5 տոկոս և 1,5 տոկոս փաստաթղթաշրջանառություն ապահովելու դեպքում: Ես հարց էի ուղղել Նիկոլ Փաշինյանին, թե հաշվարկ կա՞, թե այդ 50 հազարից քանի՞սն են կարողացել փաստաթղթաշրջանառություն ապահովել և հարկը իջեցնել 1,5 տոկոսի, մանավանդ՝ ոսկու շուկաներում: Դա շուկա է, խանութ չէ: Այդ հարցին պատասխան չկա: Հիմա ասում են այդ 1,5 տոկոսը դարձնում ենք 1 տոկոս, լավություն ենք ձեզ անում, բայց քանի հոգի՞ են կարողանալու փաստաթղթաշրջնառություն ապահովել, որ մենք այդ հարկը իջեցնենք 1 տոկոսի: Մենք ոսկու շուկայում գործառույթներ ունենք, որ չենք կարող փաստաթղթավորել: Օրինակ, մարդը գալիս է, բերում է 10 գրամանոց շղթա, ուզում է փոխել 15 գրամանոցի: Ես ո՞նց եմ դա փաստաթղթավորելու»,- լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ ընդգծելով, որ բարդացրել են իրենց կյանքը։