Դոնալդ Թրամփը կոշտ պատժամիջոցներ է խոստացել Կոլումբիային

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լայնածավալ պատժամիջոցներ կսահմանի Կոլումբիայի դեմ և մաքսատուրքեր կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կոլումբիական բոլոր ապրանքների համար: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Այսպես է արձագանքել ԱՄՆ-ի նախագահը Կոլումբիայի իշխանությունների քայլին, որով վերջիններս վարէջքի թույլտվություն չէին տվել ԱՄՆ-ից արտաքսված անօրինական միգրանտներ տեղափոխող երկու ռազմական ինքնաթիռներին:
«Այս հրամանը տվել է Կոլումբիայի սոցիալիստ նախագահ Գուստավո Պետրը, ով առանց այդ էլ շատ ոչ սիրված է իր ժողովրդի կողմից»,- գրել է Թրամփը սոցցանցերի իր Truth Social էջում՝ հավելելով, որ Կոլումբիայի նախագահի որոշումը «խաթարում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունն ու հասարակական անվտանգությունը»:
Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի նախագահը որոշել է, որ Կոլումբիայից ներմուծվող ապրանքների վրա պետք է հենց հիմա սահմանել 25 տոկոս մաքսատուրք, իսկ մեկ շաբաթում դրանք հասցնել 50 տոկոսի։ Միևնույն ժամանակ, Կոլումբիայից բոլոր ապրանքները, ինչպես նշում է Թրամփը, կենթարկվեն «ուժեղացված ստուգումների» սահմանին։ Բացի այդ, Կոլումբիայի բոլոր պաշտոնյաներին, ինչպես նաև «բոլոր դաշնակիցներին և համախոհներին» կարգելվի մուտք գործել Միացյալ Նահանգներ և անմիջապես կչեղարկվեն նրանց վիզաները։
«Եվ այս միջոցները միայն սկիզբն են»,- սպառնացել է Թրամփը: «Մենք թույլ չենք տա Կոլումբիայի կառավարությանը խախտել իր օրինական պարտավորությունները՝ ընդունելու հանցագործներին, որոնց նրանք ուղարկել են Միացյալ Նահանգներ»։
Մեքսիկան ևս ավելի վաղ հրաժարվել էր ընդունել արտաքսման թռիչքներ Միացյալ Նահանգներից։

«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
723:48
«Նոյեմբերի 1-ից կգործարկվի կենսաչափական համակարգը․ կտրամադրվեն բիոմետրիկ անձնագրեր»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
2823:24
«Հայաստանում կալանքը շարունակում է մնալ քաղաքական հետապնդման գործիք»․ Անդրանիկ Թևանյան
4223:06
«Սիլվա Համբարձումյանն ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը»․ Լիա Սարգսյան
4822:48
«Տեսնես երկուսով ի՞նչ նոր դավադրություն են իրականացնելու Հայաստանի դեմ»․ Գագիկ Համբարյան
5122:36
Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը (տեսանյութ)
5721:36
«Եկել եմ նախագահ Մակրոնի հետ հանդիպման»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6021:30
Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում են․ տրվել է առևտրային կոդ
6721:00