Կիրակի, 02 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Երեկվա ձերբակալությունն ընդամենը «գծերի ստուգում» էր»․ Մհեր Մկրտչյան

«Երեկվա ձերբակալությունն ընդամենը «գծերի ստուգում» էր»․ Մհեր Մկրտչյան
89
Այսօր, 14:24

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվա ձերբակալությունը ընդամենը «գծերի ստուգում» էր: նիկոլը հասկացավ, որ մարդիկ անտարբեր չգտնվեցին, գնացին դատարան, իրենց դիրքորոշումը արտահայտեցին փողոցում և համացանցում... ու մի քայլ հետ արեց, ինչպես ավինյանը իր 300 դրամով:
Բայց... կարծում եք էլ նման ձերբակալություններ չեն լինի՞
Չի անի՞
Կանի՜... Ավելի տպավորիչ բաներ կանի: Նույնիսկ ադրբեջանցիները կզարմանան:
Որովհետև ևս մեկ անգամ համոզվեց, որ ՉԿԱ ուժ, որը մարդկանց դժգոհությունը և էմոցիաները ունակ է վերածել պայքարի:
Չկա, կամ... պետք չի, որ լինի: Կամ... դեռ պետք չի, քանի նիկոլը իր «գործը» չի ավարտել:
Այ երբ ավարտի, այ էդ ժամանակ՝ ուրիշ բան: Ակտիվություն կտեսնեք՝ Լենինը չի տեսել: նիկոլն էլ երևի դա գիտի:
Ամբողջ հարցը նրանում է՝ որն է յուրաքանչյուրի արժեքը և մեղքի չափաբաժինը Հայաստանի փոքրացման կամ կործանման մեջ: Բոլոր նրանց ով 5-6 տարվա մեջ չսովորեց պայքարել, Կամ չուզեցավ սովորել, ԿԱՄ ուղղակի ՉՈւԶԵՑԱՎ))
Ամենակարևորը՝ որն էր դրա գինը:
Կապրենք՝ կիմանանք, կպատմենք: Հետո
սերնդից սերունդ կանցնի: Հայաստան չգիտեմ, բայց հայեր հո կլինեն:
Չէ՞ Գուգլ ջան...»։

Աղբյուրը`   Մհեր Մկրտչյան