Թուրքական քարոզչություն Երևանի դպրոցում՝ Գարո Փայլանի մասնակցությամբ․ ահազանգ

«Երկիր»-ը գրում է․ «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ավետիսյան դպրոցում (դպրոցը ոչ պետական միջնակարգ հանրակրթական հաստատություն է, որը գործում է 1999 թվականից) մոտ երկու օր առաջ բարձր դասարանների աշակերտներին հավաքել են և ասել՝ պատրաստ եղեք, կարևոր հյուր է գալու, ձեզ լավ կպահեք։
Պարզվում է՝ դպրոց հյուր է եկել Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր ոչ անհայտ Գարո Փայլանը։ Հանդիպմանը խոսվել է, որ հայերը պետք թուրքերի հետ հաշտ ապրեն, հանեն իրենց միջից թշնամանքը, իրենց խելոք պահեն, այլապես՝ թուրքերը նորից կմորթեն հայերին։ Ու իբրև շանտաժ՝ հանդիպմանն օրինակ է բերվել հայության վերջին գոյապայքարը, ասվել՝ ձեզ նման հազարավոր ջահելներ ևս գնացին կռվեցին, ու բոլորին կոտորեցին։ Ասվել է նաև, որ եթե դասեր չքաղեք՝ ձեզ էլ նույն կերպ կկոտորեն։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս ամենը դուր չի եկել թե՛ աշակերտներին, թե՛ կոլեկտիվի անդամներին։ Ոմանք նույնիսկ ակնարկ են արել, որ ստիպված են եկել հանդիպմանը։
Թե՛ հրապարակային, թե՛ գրավոր դիմում ենք ՀՀ ՄԻՊ-ին և ԿԳՄՍՆ-ին՝ հետևյալ հարցերով.
1․ տեղյա՞կ են նշված հանդիպման մասին,
2․ ո՞վ է թույլ տվել այն,
3․ ո՞վ է դպրոցականների շրջանում քաղաքական, թշնամի պետության քաղաքական օրակարգերի մասին քարոզչության կազմակերպման ու թույլատրման համար պատասխան տալու,
4․ եղե՞լ է կամ լինելո՞ւ է, արդյոք, այլ կրթական հաստատություններում նշված անձը, եթե այո, ապա որտեղ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
73505.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
82705.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
109004.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
130403.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
113802.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
131901.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
115701.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
104801.08.2026, 14:42