Թալանել են «Վեոլիա ջուր» ընկերության ավտոմեքենան

Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռավան գյուղում ավտոմեքնեա են թալանել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Մ.-ն ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ փետրվարի 12-ի ժամը 20:00-ից մինչև այսօր՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից Քանաքեռավան գյուղի 20 փողոցի 25 հասցեի դիմաց կայանված «Peugeot» մակնիշի ավտոմեքենան թալանել են, կոտրել են կողային ապակին և այնտեղից հափշտակել 1 միլիոն 500 հազար կանխիկ ՀՀ դրամ և «Վեոլիա ջուր» ընկերությանը պատկանող 14.5 միլիոն դրամ արժողութման թվով 4 էլեկտրական սարքեր:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում առանձապես «խոշոր չափի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Peugeot»-ն պատկանում է «Վեոլիա ջուր» ընկերությանը, տուժածն էլ նշված ընկերության աշխատակից է:

4 ժամ անց էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է
125Երեկ, 21:24
Էլեկտրական ենթակայանի հրդեհը մեկուսացվել է (տեսանյութ)
126Երեկ, 20:48
Նոյյան տապանի որոնման տարածքում հայտնաբերվել է հին խեցեղեն (լուսանկար)
221Երեկ, 18:54
Հրդեհի վայրում լսվում են պայթյունի ձայներ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
182Երեկ, 18:36
Այրվում է էլեկտրական ենթակայան. ՆԳՆ
111Երեկ, 18:12
Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում (տեսանյութ)
141Երեկ, 17:54
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել
31725.09.2026, 21:42
Աթենքում պայթյունի հետևանքով շենք է փլուզվել (տեսանյութ)
87525.09.2026, 13:00