Զելենսկու հասցեին Թրամփի կտրուկ քննադատությունը վկայում է նոր աշխարհակարգի ձևավորման մասին․ #WSJ
![]() 955 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 16:32 Իր պաշտոնավարման չորս շաբաթվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ փոխել է ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղեգիծը՝ հետ կանգնելով գլոբալ պարտավորություններից, ինչը կարող է հիմնովին փոխել Ամերիկայի հարաբերություններն աշխարհի հետ, գրում է The Wall Street Journal-ը։ Հրատարակությունն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին Թրամփի կտրուկ քննադատությունները ազդարարում են նոր աշխարհակարգի ձևավորումը։ «Քչերն էին ակնկալում, որ նա կգործի այդքան արագ՝ վերափոխելու ԱՄՆ-ի 1945 թվականից ի վեր որդեգրած արտաքին քաղաքականությունը»,- ասվում է հրատարակության մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր Միացյալ Նահանգները, առավել քան ցանկացած այլ երկիր, ստանձնել է ազատ առևտրի և կայունության գլոբալ երաշխավորի դերը, առաքելություն, որով նա հակազդում էր նախ Խորհրդային Միությանը, իսկ վերջերս՝ Չինաստանին։ «Թրամփն այլ տեսակետ ունի՝ դաշնակիցներն ավելին են վերցնում, քան տալիս են: Թրամփն արտաքին քաղաքականության շատ ավելի գործարքային, շահող-կորցնողի տեսլական ունի», - գրում է WSJ-ն։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
