Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում
![]() 142 Երեկ, 20:42 Վիեննայում անցկացվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Քաղաքական և անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ելույթում ասված է․ Սակայն այսօր ես չեմ հակադարձելու համանման նարատիվներով և հռետորաբանությամբ, ոչ թե այն պատճառով, որ չունեմ հակափաստարկներ, այլ որովհետև ես հավատում եմ խաղաղությանը: Հայաստանը հավատարիմ է խաղաղությանը: Հայերը եւս մեծ տառապանքներ են տեսել Ադրբեջանի պատճառով, որը խախտել է մարդու իրավունքները և միջազգային մարդասիրական իրավունքը: Բայց ես, կրկին, չեմ անդրադառնա դրանց՝ հանուն խաղաղության և հանուն ապագայի: Տարածաշրջանային ենթակառուցվածքների և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, ինչպես արդեն նշել է իմ գործընկերը, Հայաստանն Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել, և մենք սպասում ենք արձագանքի: Նույնը վերաբերում է սպառազինությունների վերահսկմանը: Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է գրավոր առաջարկ՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկողության վերաբերյալ՝ հիմնված միջազգային իրավունքի և չափանիշների վրա: Կրկին, մենք սպասում ենք դրական արձագանքի: Հարավային Կովկասի ժողովուրդները և ապագա սերունդներն արժանի են խաղաղության և արժանի են ապրելու կայունության պայմաններում: Մենք՝ քաղաքական գործիչներս, այս հարցում մեր պատասխանատվության բաժինն ունենք: Իմ առաջարկն է՝ խոսենք խաղաղության մասին, ոչ թե պատերազմի: |
«Լուրերը չեն համապատասխանում իրականությանը»․ ԴՕԿ կուսակցություն
13220:36Նիկոլ Փաշինյանը «Լեքսուս»-ով է տեղաշարժվում Երևանի սառած փողոցներով
10320:24Մասկի որդու պատճառով Թրամփը փոխել է օվալաձև գրասենյակի սեղանը (տեսանյութ)
16519:38Իրավիճակը՝ Երևանի փողոցներում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9419:24«Դոգին դաժանաբար ծեծել են»․ Արթուր Մուսայելյան
47018:54«Փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների վերաբերյալ դիմումը ՍԴ-ն ընդունել է քննության»․ Սիմոն Բաբայան
9618:36«Որոշել են հիմա էլ վարժական հավաքների թեմայով ինձ քաշքշել»․ Հովհաննես Ավետիսյան
10918:12Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
18218:06