Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ամենախիստ պատժի պետք է ենթարկվեն նմանատիպ դեպքերը»․ Արմեն Մուրադյան

«Ամենախիստ պատժի պետք է ենթարկվեն նմանատիպ դեպքերը»․ Արմեն Մուրադյան
178
Երեկ, 17:42

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բուժաշխատողի հանդեպ բռնությունը հարիր չէ մեր ժողովրդին, մեր հասարակությանը
Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Հայաստանում հերթական անգամ բռնություն են կիրառել բուժաշխատողի նկատմամբ:
Անընդունելի է ու անմարդկային, երբ մարդը ձեռք է բարձրացնում բուժաշխատողի վրա՝ իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին:
Ամենախիստ պատժի ու պարսավանքի պետք է ենթարկվեն նմանատիպ դեպքերը։
Չմոռանանք, որ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բուժաշխատողին է, այլև մեր ողջ հասարակությանը։ Նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։
Ցանկացած պարագայում բուժաշխատողի հանդեպ կատարված որևէ ոտնձգություն դատապարտելի է և այն պետք է հասարակության կողմից համապատասխան արձագանքի արժանանա, անընդունելի է վիրավորական վերաբերմունք ցուցաբերել այն բուժաշխատողների հանդեպ, ովքեր մասնագիտական օգնություն են ցուցաբերում պացիենտներին՝ նրանց առողջության և կյանքի մասին հոգալով»:

Աղբյուրը`   Արմեն Մուրադյան