Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Բահերն առեք, անցեք փողոցները մաքրելուն». Սոնա Աղեկյան

«Բահերն առեք, անցեք փողոցները մաքրելուն». Սոնա Աղեկյան
139
Երեկ, 20:48

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բահերն առեք, անցեք փողոցները մաքրելուն, պարոնայք և տիկնայք ՔՊԿ-ականներ։
Էսպե՞ս են կառավարում քաղաքային տնտեսությունը, գործ արեք։ Հարկերն ու տուրքերը բարձրացնելուց լավ եք, իսկ երբ գործը հասնում է ծառայություն մատուցելուն, չկաք»:
Հիշեցնենք՝ մեկ տարի առաջ հերթական ձյան տեղումների ժամանակ, երբ քաղաքը կրկին անմխիթար վիճակում էր, Սոնա Աղեկյանը բահ նվիրեց Տիգրան Ավինյանին: Նա հիշեցրել էր, որ ժամանակին ընդդիմադիր Տիգրան Ավինյանն էր կոչ արել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ «լապատկաները» վերցնել ու հայդե՝ փողոց՝ ձյուն մաքրելու:

Ընդդիմադիր Տիգրան Ավինյանի գրառումը
Ընդդիմադիր Տիգրան Ավինյանի գրառումը

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան