«Ուկրաինան այլևս գոյություն չէր ունենա՝ առանց ԱՄՆ-ի առատաձեռնության». Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ է տվել շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար։ Առանց ԱՄՆ-ի, Վենսի կարծիքով, Ուկրաինան այլևս գոյություն չէր ունենա:
«Նախագահ Զելենսկին և նրա երկիրը կդադարեր գոյություն ունենալ՝ առանց Միացյալ Նահանգների առատաձեռնության։ Նա պետք է շնորհակալ լինի: Եթե համաձայն չես նախագահի հետ, վերցրու հեռախոսը և զանգիր նրան կամ մեր դիվանագետներին, այլ ոչ թե շրջագայիր Եվրոպայով մեկ՝ քննադատելով ԱՄՆ նախագահին: Դա վիրավորական է ինչպես նրա համար, այնպես էլ, ինձ և ամերիկացի ժողովրդի համար: Եվ, ի դեպ, դա հիմարություն է»,- լրագրողներին ասել է ԱՄՆ փոխնախագահը։
Այս շաբաթ Զելենսկին քննադատել էր ԱՄՆ նախագահին Պուտինի հետ բանակցությունների համար։ Ի պատասխան՝ Թրամփն Ուկրաինայի նախագահին «բռնապետ» էր անվանել՝ հիշեցնելով Ուկրաինային աջակցելու համար ԱՄՆ-ի ծախսած գումարները վերադարձնելու անհրաժեշտության մասին։

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
107Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
181Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
126Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
133Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
106Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
253Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
103Երեկ, 17:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
95Երեկ, 16:48