«Եվրոմիությունն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի»․ Կոշտա

Որպես փոխհատուցում տրամադրված օգնության դիմաց՝ Եվրոմիությունն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
«Վերջին երեք տարիների ընթացքում Ուկրաինային աջակցելու հարցում Եվրոմիությունը հիմնական դոնորն է եղել։ Մենք դա անում ենք Ուկրաինայի, ուկրաինացիների, ինչպես նաև եվրոպական անվտանգության համար, և փոխարենն Ուկրաինայի բնական ռեսուրսներից ոչինչ չենք վերցնում»,- Կոշտայի խոսքերն է մեջբերում ուկրաինական հեռուստաալիքներից մեկը։
Ինչ վերաբերում է հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ Ուկրաինայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների համաձայնագրին, Կոշտան հավելել է, որ Ուկրաինան ինքնիշխան երկիր է և «ինքնիշխան իրավունք ունի կառավարելու իր տարածքը և բանակցելու միջազգային մակարդակով»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ Վաշինգթոնը Կիևից ակնկալում է հազվագյուտ հողային մետաղների մատակարարման երաշխիքներ՝ ֆինանսական և ռազմական օգնության դիմաց։

«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
7702:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
9401:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
8800:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
9100:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
103Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
92Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
105Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
105Երեկ, 18:12