Վրաստանում աննախադեպ եղանակային պայմանները մահվան պատճառ են դարձել

Անբարենպաստ եղանակային պայմանները՝ ձյուն, բուք, մառախուղ, մերկասառույց, Արևմտյան Վրաստանում կպահպանվեն մինչև փետրվարի 27-ը, ճանապարհներին վտանգի աստիճանը գնահատվում է բարձր, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային կենտրոնը։
Փետրվարի 22-ին Արևմտյան Վրաստանի շրջաններում տեղացած առատ ձյունը որոշ շրջաններում խնդիրներ է առաջացրել գազամատակարարման և էլեկտրաէներգիայի հետ կապված։ Դադարեցվել է հասարակական տրանսպորտը, մանկապարտեզներում և դպրոցներում դասերը դադարեցվել են։ Բաթումիի օդանավակայանը և երկաթուղին գործում են սահմանափակումներով։
Վարչապետ Կոբախիձեի հրամանով՝ Վրաստանի պաշտպանության ուժերը ներգրավվել երկրի արևմտյան շրջաններում տեղացած առատ ձյան հետևանքների դեմ պայքարում։
Ձյան տեղումների հետևանքով առաջացած վթարի հետևանքով Գուրիայի Օզուրգեթի շրջանի Կոնչկատի գյուղի բնակիչ է մահացել։ Տղամարդը մնացել է բետոնե սալիկի տակ՝ օգնելով հարևանին մաքրել տանիքի ձյունը։
Չորեքշաբթի առավոտից բացվել է Վրաստանի արևմտյան և արևելյան հատվածները կապող Ռիկոթի լեռնանցքը, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
4219:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
15717:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
9915:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
8915:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
9814:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
26712:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
26109:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
363Երեկ, 18:55