«Լոնդոնում եվրոպացի առաջնորդները որոշեցին, որ պետք է ոչ թե խաղաղություն, այլ՝ պատերազմ»․ Օրբան

Ուկրաինայի դաշնակիցները մարտի 2-ին Լոնդոնում կայացած գագաթնաժողովի ժամանակ վտանգավոր և սխալ ընտրություն կատարեցին՝ աջակցելու ռազմական հակամարտությանը, այլ ոչ թե դրա դադարեցմանը, Facebook-ում հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Լոնդոնում եվրոպացի առաջնորդները որոշեցին, որ պետք է ոչ թե խաղաղություն, այլ՝ պատերազմ: Նրանք գտնում են, որ Ուկրաինան պետք է շարունակի պատերազմել։ Սա ճիշտ չէ, սխալական ու վտանգավոր մոտեցում է»,- գրել է նա։
Օրբանը նաև վերահաստատել է, որ Հունգարիան «մնում է խաղաղության կողմնակից»։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն Ուկրաինայի և Ամերիկայի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի լեզվակռվից հետո հրավիրել էր Ուկրաինայի դաշնակիցների արտակարգ գագաթնաժողով՝ Կիևի և Վաշինգթոնի միջև լարվածության սրման ֆոնին։

«ՔՊ-ն հա՛մ կաշառք տվող, հա՛մ կաշառք վերցնող ուժ է»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3919:12
«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
5818:42
«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև
8018:37
«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան (տեսանյութ)
5618:24
«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
5817:48
«Փորձում են համոզել, որ հակառակորդի առաջադրած պայմաններին հարմարվելը հասուն քաղաքականություն է»․ Արմեն Հովասափյան
6117:30
«Անհրաժեշտ է վերացնել խոչընդոտող պայմանները և հստակեցնել շահառուների իրավունքները»․ Հակոբ Հակոբյան
6317:24
«Ամեն ինչ գիտեն, բայց թքած ունեն»․ Զարուհի Մուրադյան (տեսանյութ)
7017:12