Վենսը ստիպված էր ընդհատել արձակուրդը ուկրաինամետ ցուցարարների պատճառով․ #NYP

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստիպված էր ընդհատել արձակուրդը Վերմոնտի լեռնադահուկային հանգստավայրում՝ ուկրաինամետ ակտիվիստների բողոքի ակցիայի պատճառով, հայտնում է The New York Post-ը (NYP):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները հավաքվել են հանգստավայրի ճանապարհին, որտեղ ժամանել է Վենսի ընտանիքը: Ցուցարարները, «ազգային խայտառակություն» գրությամբ ցուցանակներով, փոխնախագահին մեղադրել են «դավաճանության» մեջ և կոչ արել «դահուկներով սահել Ռուսաստանում»։
Վենսի ընտանիքը ստիպված է եղել կրճատել չորսօրյա ուղևորությունը՝ հեռանալով «գաղտնի վայր»:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև ծագած վիճաբանությունից հետո, Թրամփը Զելենսկուն մեղադրել էր ԱՄՆ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, իսկ Վենսը նշել էր, որ Զելենսկին մոռացել է Վաշինգթոնին շնորհակալություն հայտնել՝ Կիևին ցուցաբերած աջակցության համար։

Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
5122:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
7420:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
9118:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
9117:24
«ՀԱԵ-ում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է․ շատ ավելի ճգնաժամային է, քան ես պատկերացնում էի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12517:12
«Եթե ՔՊ-ն մնա իշխանության, սահուն ու փափուկ ուժով կստրկացնեն»․ Վահե Սարգսյան
9517:06
«Նիկոլին ու դրա թափառախմբին բոլշևիկ մի՛ անվանեք»․ Միհրան Հակոբյան
7517:00
Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
13916:48