«Պատրաստ եմ կրկին հանդիպել Թրամփի հետ»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եթե վերջինս կրկին հրավիրի նրան «իրական խնդիրները լուծելու համար», փոխանցում է Bloomberg-ը։
«Մենք արժանի ենք հավասար երկխոսության… Եթե ԱՄՆ նախագահը հրավիրի մեզ կառուցողական երկխոսության, իրական խնդիրներ լուծելու, լուրջ հարցերի և իրական, վճռական գործողությունների ու պատասխանների համար, ես կգնամ»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Սպիտակ տան հանդիպման բաց ձևաչափն արդյունավետ չէր ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Ուկրաինայի համար։
«Ես համոզված եմ, որ այս իրավիճակը կանցնի. առջևում ավելի կարևոր բաներ են սպասվում»,- Reuters-ի փոխանցմամբ՝ նշել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաև հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է ստորագրել հանքային ռեսուրսների մասին համաձայնագիրը, որը չեղարկվել էր անցյալ շաբաթ Թրամփի և Զելենսկու բանավեճից հետո։

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
98Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
162Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
118Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
124Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
103Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
233Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
100Երեկ, 17:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
92Երեկ, 16:48