«Մակրոնն ագրեսիվ կերպով շարունակում է Նապոլեոնի գործը». Լավրով

Մակրոնը շարունակում է Նապոլեոնի գործն ագրեսիվ կերպով՝ քողարկելով իր իրական մտադրությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ի տարբերություն իր նախորդների՝ Նապոլեոնի, Հիտլերի, ովքեր նույնպես ցանկանում էին կռվել Ռուսաստանի դեմ, պարոն Մակրոնն այնքան էլ ճկուն չի գործում»,- նշել է Լավրովը։
«Որովհետև նրանք բացեիբաց ասում էին՝ «Մենք պետք է նվաճենք Ռուսաստանը, մենք պետք է հաղթենք Ռուսաստանին», և նա, ըստ երևույթին, նույնն է ուզում, բայց, չգիտես ինչու, ասում է, որ պետք է կռվենք Ռուսաստանի դեմ, որպեսզի նա չհաղթի Ֆրանսիային, որ Ռուսաստանը սպառնալիքներ ստեղծի Ֆրանսիայի և Եվրոպայի համար», - պարզաբանել է Լավրովը:
Նախօրեին Ֆրանսիայի նախագահի՝ իր ժողովրդին հղված ուղերձը Լավրովն անվանել է «նյարդային և բավականին ընդարձակ»։
Մակրոնն իր ուղերձում նշել էր, որ Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար՝ կոչ անելով քննարկել Ֆրանսիայի միջուկային զենքի կիրառումը ողջ ԵՄ-ի պաշտպանության համար՝ նշելով, որ ԱՄՆ-ն փոխել է իր դիրքորոշումն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ում Վաշինգթոնի առաջատար դերի վերաբերյալ։
«Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Ռուսաստանի համար»,- հակադարձել է Լավրովը։

Արսեն Գևորգյանի մահվան և իշխանության ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով ասուլիս․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2511:24
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3611:18
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Դուբլինում
4911:06
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3711:00
«Արդյո՞ք անհրաժեշտ է հրաժարվել պատմական փաստաթղթից, որով վերականգնվել է անկախ պետականությունը»․ Արմեն Հովասափյան
5410:54
«Ստորագրվեց աննկատ․ չկար հասարակական ընդվզում, լուռ էին ընդդիմադիրները»․ Կարեն Հեքիմյան
7010:42
«ՄԱԿ-ում խոսել եմ նաև Ադրբեջանի կողմից ՀՀ-ին պարտադրվող նոր սահմանադրության մասին»․ Լևոն Քոչարյան
5910:30
«Հայաստանի համար ստեղծված իրավիճակը պահանջում է լուրջ պետական հաշվարկներ»․ Վահան Բաբայան
6510:18