Ուկրաինան և ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնեն Սաուդյան Արաբիայում

Ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն Սաուդյան Արաբիայում, հայտնել է Fox News-ը։
Հանդիպմանը ԱՄՆ-ն կներկայացնեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։ Ուկրաինայից բանակցություններին կմասնակցի Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Ռուբիոն, Ուիթկոֆը և Ուոլլցը երեքշաբթի կմեկնեն Էր Ռիադ՝ հանդիպելու ուկրաինացիների, մասնավորապես, նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Երմակի հետ»,- մանրամասնել է լրատվամիջոցը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում հաստատել է, որ ուկրաինական և ամերիկյան թիմերը վերսկսել են աշխատանքը և հայտարարել հաջորդ շաբաթ «բովանդակալից հանդիպման» մասին։
Ավելի վաղ Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտնել էր, որ Էր Ռիադում ԱՄՆ-ն և Ուկրաինան կքննարկեն վեցամսյա զինադադար հաստատելու հարցը։
Հիշեցնենք, որ Փետրվարի 18-ին Էր-Ռիադում տեղի են ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ երկար ժամանակից ի վեր առաջին բարձր մակարդակի բանակցությունները։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
7121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
18316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
18315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
11014:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18814:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9514:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18312:55