Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Սիրիայի նոր իշխանություններին պատկանող զինված ուժերը հրետանիով հարվածում են Լաթաքիայի բնակավայրերին՝ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ- Ասադի կողմնակիցների հետ բախումների ժամանակ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նահանգի աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ խաղաղ բնակիչները պատսպարվել են իրենց տներում, «իրավիճակը շատ ծանր է»։
Գործակալության աղբյուրը նշել է, որ Ջաբլե քաղաքի մերձակայքում կրակոցներ «լսվել են ողջ գիշերվա ընթացքում»։ «Անհասկանալի է, թե որտեղից են ապստամբները ստանում իրենց աջակցությունը»,- հավելել է նա։
Հաղորդվում է, որ այժմ սիրիական բանակը և անվտանգության ծառայությունները մեծ ուժեր են կուտակում Լաթաքիայում և Տարտուսում։
Հիշեցնենք, որ նախօրեին Լաթաքիայում կատաղի բախումներ են տեղի ունեցել կառավարական զորքերի և Բաշար ալ-Ասադին աջակցող ալավիտական ջոկատների միջև։ Հաղորդվում էր, որ առնվազն 13 գրոհային է սպանվել։

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
9420:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
15519:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11417:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11817:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
10217:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
22717:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
9917:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9116:48