«Ռուսաստանը կարող է հակաքայլեր ձեռնարկել ԵՄ ռազմականացման դեմ»․ Պեսկով

Ռուսաստանին անհրաժեշտ կլինի արձագանքել ԵՄ-ի ռազմականացմանը՝ իր անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցին։
«Մեր անվտանգությունն ապահովելու համար համապատասխան հակաքայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն կլինի»,- նշել է Կրեմլի խոսնակը։
«Եվրոմիությունն իրեն դիրքավորում է որպես Ռուսաստանի հակառակորդ, ուստի նրա ռազմականացման մասին քննարկումները կարող են անհանգստություն առաջացնել Մոսկվայում: Այս ամբողջ ռազմականացումը հիմնականում ՌԴ-ի դեմ է: Սա, իհարկե, կարող է մեզ համար խորը մտահոգության թեմա լինել»,- հավելել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԵՄ երկրներին առաջարկել էր 800 մլրդ եվրոյի վերազինման ծրագիր և ռազմական ծախսերի 1,5%-ով ավելացում։
Ըստ մամուլի հրապարակումների՝ ԵՀ-ի առաջարկը հավանության է արժանացել ԵՄ գագաթնաժողովում։

«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
4401:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
5000:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
8500:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5000:18
Թրամփը չի բացառել Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը
10200:12
«ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Իրանի կարմիր գիծն են և այդպես էլ կմնան»․ Փույա Հոսսեինի
5400:06
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր
51Երեկ, 23:54
«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
60Երեկ, 23:48