Ալավիները պաշտպանություն են խնդրել Իսրայելի կառավարությունից. #i24

Սիրիայում ալավիների համայնքի ղեկավարները նամակ են ուղարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և իսրայելցի այլ պաշտոնյաներին՝ խնդրելով «փրկել» իրենց սիրիական նոր իշխանությունների հետապնդումներից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով i24news հեռուստաալիքին։
«Բաշար Ասադի ռեժիմի տապալումից և ալավիներով բնակեցված շրջաններում տեղի ունեցած ջարդերից հետո, մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում պաշտպանություն, օգնություն և աջակցություն ցուցաբերել»,- հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ասվում է նամակում։
Համայնքի ղեկավարներն Իսրայելին կոչ են արել նաև օգտագործել զինված ուժերը՝ պաշտպանելու Սիրիայի մերձափնյա շրջանի խաղաղ բնակիչներին:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվանից կատաղի բախումներ են տեղի ունենում սիրիական Լաթաքիա և Տարտուս նահանգներում՝ անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև։
Վերջին տվյալներով՝ բախումների հետևանքով 1000-ից ավելի մարդ է զոհվել:

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
7121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
18316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
18315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
11014:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18814:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9514:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18312:55