«Ուկրաինան անօդաչու սարքերով հարձակում է գործել Մոսկվայի վրա». Անդրեյ Վորոբյով

Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ, հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը՝ Telegram-ի իր ալիքում։
«Այսօր առավոտյան ժամը 4-ին ԱԹՍ-ների զանգվածային հարձակում է իրականացվել Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի ուղղությամբ: Այս պահին հայտնի է, որ մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել Լենինսկի քաղաքային շրջանում (Վիդնոյե քաղաք) և Դոմոդեդովոյում»,- գրել է նա։
Վորոբյովը պարզաբանել է, որ Ռամենսկոեում ԱԹՍ-ների բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա, որտեղ վնասվել է առնվազն յոթ բնակարան։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 69 անօդաչու թռչող սարքեր։
Ռոսավիացիայից հաղորդել են, որ Դոմոդեդովո, Շերեմետևո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել։
Միաժամանակ հաղորդվում է, որ ժամանակավորապես երկու ուղղություններով դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Դոմոդեդովո» երկաթուղային կայարանով։

Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
11917:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
9315:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
8215:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
9314:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
25912:36
Հարավային Կորեայում ավտոբուսը բախվել է 32 տրանսպորտային միջոցի․ տուժել է 57 մարդ (տեսանյութ)
25509:49
Բուլղարիայում նոյեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր
359Երեկ, 18:55
«Պարզվել է վնասվածքը պատճառած աղջկա ինքնությունը․ նա հայտնաբերվել է»․ ՆԳՆ
214Երեկ, 18:48