ՄՔԴ-ն հաստատել է Ֆիլիպինների նախկին նախագահ Դուտերտեի ձերբակալման հրամանը

1403
Երեքշաբթի, 11 մարտի, 2025 թ., 21:27
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախաքննական պալատը Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ձերբակալության օրդեր է տվել մարդկության դեմ հանցագործության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը։
Դուտերտեն կասկածվում է 2011 թվականի նոյեմբերի 1-ից 2019 թվականի մարտի 16-ը Ֆիլիպիններում ենթադրաբար կատարված սպանությունների մեջ, հայտնել է դատարանը։
«Կասկածյալին ՄՔԴ բերման ենթարկելուց հետո կնշանակվի նախնական դատական նիստ»,- հավելել են ՄՔԴ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դուտերտեին, ով Ֆիլիպիններում իշխանության ղեկին էր 2016-2022 թվականներին, ձերբակալել էր Ֆիլիպինների ոստիկանությունը, այնուհետ անձնական ինքնաթիռով հասցրել Հաագա։

«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
2820:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
4020:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
4719:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
14519:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7119:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
6919:00
«Խամենեին հրամայել է հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»». Վարդան Ոսկանյան
7918:36
Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
13317:01