Ռոդրիգո Դուտերտեն տեղափոխվել է Հաագայի Միջազգային քրեական դատարան

Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշմամբ ձերբակալված Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Նիդերլանդներում, հայտնում է NOS-ը։
Մարտի 11-ին Դուտերտեն ձերբակալվել էր Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի օդանավակայանում՝ Հոնկոնգ կատարած այցից վերադառնալուց հետո։ Նա մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցագործությունների համար՝ կապված առանց դատարանի վճռի զանգվածային սպանությունների հետ, որոնք իրականացվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։ Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ։ Երկրի նախկին ղեկավարը չի թաքցրել իր մեթոդները:
Մինչ փաստաբանները վիճարկում են 79-ամյա քաղաքական գործչի կալանավորումը, Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն տեղափոխվել է Հաագայի Միջազգային քրեական դատարան (ICC):
«Այսօր՝ 2025 թվականի մարտի 12-ին, 1945 թվականի մարտի 28-ին ծնված պարոն Ռոդրիգո Ռոա Դուտերտեն ձերբակալվել է ՄՔԴ-ի կողմից», - ասվում է ICC կայքում:

«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
2919:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
11819:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
5919:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
6319:00
«Խամենեին հրամայել է հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»». Վարդան Ոսկանյան
7518:36
Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
12917:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
9016:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
14516:02