«Գույքահարկը լատարե է»․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը մերժեց Աժ «Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր․ «Կասեցնել 2021 թվականից տարեցտարի ֆիզիկական անձանց համար զգալի չափերով ավելացող անշարժ գույքի հարկման բեռի աճը, որն ունի հակասոցիալական և անարդար բնույթ, և արդեն իսկ անտանելի է դարձել հատկապես անապահով խավի քաղաքացիների համար: Այսինքն, նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել 2026 թվականի հունվարի 1-ից հերթական շուրջ 30 տոկոսի չափով գույքահարկի բեռի ավելացում նախատեսող օրենսդրական դրույթը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում կարևորեց օրենքը՝ այն համարելով համայնքների զարգացման գրավական․ «Խոսել այս համակարգի դեմ, դա նշանակում է ասել, որ մեր գյուղերը պետք է շարունակեն մնալ ցեխի մեջ։ Եթե չունես կես մետրանոց ռեզինի սապոգներ, նշանակում է դու գյուղում պետք է տնից չկարողանաս դուրս գալ։ Մեր օրենքը նրա մասին է, որ մեր գյուղերը ցեխի միջից հանում ենք։ Այս հարցում ոչ մի կոմպրոմիս չի լինելու։ Համայնքները այսպես են ուժեղանում՝ ֆինանսական կարողություններ ստանալով։ Նախագծի հեղինակներին ձեռք է տալիս, որ համայնքները չունենան այդ հնարավորությունը։ Մարդկանց ցեխի մեջից հանելով՝ նրան տալիս ենք ազատություն․․․Գույքահարկը բոլոր քաղաքացիների համար լատարե է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդկերպ հավաքված գումարը ուղղվում է համայնքների զարգացմանը։

«Ադրբեջանական խոսույթում ՀՀ-ն ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»»․ Տիգրան Աբրահամյան
1617:18
«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
3916:48
«Իշխանությունդ որտեղների՞ց է ուղղորդվում»․ Գագիկ Համբարյան
5616:12
«Հայաստանը փրկելու ճանապարհը ոչ թե հայերին իրար դեմ հանելն է, այլ՝ ազգային համախմբումը»․ Մանուել Մանուկյան
5115:48
«Կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը բացատրում էր, թե աշխարհաքաղաքական ինչ բախումների կիզակետում է հայտնվել ՀՀ-ն»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
5815:24
«ՌԴ-ն չպետք է ճանաչի ընտրությունները ու չի էլ ճանաչի»․ Վարդան Ղուկասյան
5815:12
Նարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեին
3314:48
Զելենսկին մեկ շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
10314:36