Սկանդալ՝ ՀԷՑ-ում

Ըստ «Նյուզ»-ի աղբյուրների՝ օրեր առաջ ՀԷՑ-ի Վարդենիսի էլցանցի երեք փորձառու աշխատակիցներ Վահագնին Ստեփանյանին, Գեղամ Խլոյանին և Նարեկ Շհոյանին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել քաղաքական հայացքների համար:
Պատմությունը սկսվել է մայիսի 15-ին, երբ «Ուժեղ Հայաստան» դաշինքի Վարդենիս այցի ժամանակ ընկերության երեք աշխատակիցներ ոչ աշխատանքային ժամի մասնակցել են «Ուժեղ Հայաստանի» կողմից կազմակերպված հավաքին: Դրանից անմիջապես հետո վերջիններս անմիջապես կանչվել են Երևան ՀԷՑ-ի Անվտանգության և վերահսկողության տնօրեն Արման Սմբատյանի մոտ զրույցի, որտեղ էլ պահանջ է դրվել փոխել քաղաքական հայացքները և հրաժարվել «Ուժեղ Հայաստանին» աջակցելուց: Սակայն վերջիններս հրաժարվել են՝ պնդելով, որ «Ուժեղ Հայաստանի» միջոցառումներին վերջիններս մասնակցում են ոչ աշխատանքային ժամերին և դա իրենց սահմանադրական իրավունքն է և որևիցե կերպ չի խոչընդոտում վերջիններիս աշխատանքային գործունեությանը:
Ընտրություններից անմիջապես հետո Վահագնին Ստեփանյանը, Գեղամ Խլոյանը և Նարեկ Շհոյանը կանչվել են «Գեղամա» մասնաճյուղի ՔՊ–ական տնօրեն Արա Հակոբյանի մոտ, որն էլ պահանջել է վերջիններիս աշխատանքից ազատման անհապաղ դիմում գրել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Սկանդալ՝ ՀԷՑ-ում
3813:42
«Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը»․ Նարե Սիմոնյան (տեսանյութ)
6012:24
«Հայաստանն այլևս ազգային պետություն չէ»․ Նաիրի Հոխիկյան
6611:12
«Մեր տարածքի, ինքնության ու մշակույթի դեմ մտածված արշավ է գնում»․ Հասմիկ Սողոմոնյան
7709:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
7708:18
«Շանտաժն ու լաչառությունը դարձրել են քաղաքական կատեգորիա»․ Էդուարդ Շարմազանով
6802:06
«Ո՞նց չկարողացանք մարդակենտրոն երկիր ունենալ»․ Սարհատ Պետրոսյան
7501:18
«Պետք է Փաշինյանի դեմ զրպարտության համար հաղորդում ներկայացնել դատարան»․ Հրայր Կամենդատյան
6800:30