Պակիստանում գնացքի պատանդառված բոլոր ուղևորներն ազատ են արձակվել

Պակիստանի հարավ-արևմուտքում Բելուջիստանի ազատագրական բանակի կողմից պատանդառված ավելի քան 400 մարդ ժամանել է Քվետա քաղաք։ Անվտանգության ուժերը վնասազերծել են բոլոր 33 հարձակվողներին, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ փրկարարական գործողության ընթացքում զոհվել է 21 պատանդ եւ չորս հատուկ ծառայությունների աշխատակից։
Այս պահին Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Քվետայի երկաթուղային կայարան ժամանած տուժածներն ու փրկարարները բուժօգնություն են ստանում։
Հաղորդվում է, որ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հինգշաբթի կայցելի նահանգ: Նա հարձակումն անվանել է «փոքրոգի քայլ» և նշել, որ նման գործողությունները չեն սասանի Պակիստանի՝ խաղաղության ձգտելու վճռականությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելուջիստան նահանգում զինված խումբը հարձակվել էր գնացքի վրա և պատանդ վերցրել 450 ուղևորի։
Զինյալները սպանել էին վեց պակիստանցի զինվորների և խոստացել սպանել պատանդներին, եթե պակիստանյան զորքերը գործողություն սկսեն Բելուջիստանի ազատագրման բանակի դեմ։ Միաժամանակ խմբավորումը հայտարարել էր, որ պատրաստ է բանակցել գերիների փոխանակման շուրջ։

«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
2103:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
4602:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
5701:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
6700:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
8800:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
71Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
61Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
70Երեկ, 22:42