«Պուտինը «ոչ» չի ասում, բայց անհնար է դարձնում որոշումները»․ Զելենսկի

Վլադիմիր Պուտինը փաստացի պատրաստվում է մերժել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այժմ բոլորս Ռուսաստանից լսեցինք շատ կանխատեսելի, շատ մանիպուլյատիվ խոսքեր՝ ի պատասխան ճակատում հրադադար հաստատելու գաղափարին։ Պուտինն, իհարկե, վախենում է ուղիղ ասել նախագահ Թրամփին, որ ցանկանում է շարունակել այս պատերազմը, որ ուզում է սպանել ուկրաինացիներին»:
Զելենսկու խոսքով՝ Պուտինը հաճախ է դիմում նմանատիպ մարտավարության։ Ռուսաստանի նախագահն ուղղակիորեն «ոչ» չի ասում, այլ դիմում է գործողությունների, որոնք ձգձգում են ամեն ինչ և անհնարին դարձնում նորմալ որոշումները։
«Ուկրաինան իրավիճակը բարդացնող պայմաններ չի դնում: Դա անում է Ռուսաստանը: Նրանց պատերազմ է պետք»,- հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:
Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո հայտնի էր դարձել, որ Ուկրաինան համաձայնել է 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, եթե Ռուսաստանը նույնպես գնա նույն քայլին։
Մարտի 13-ին Պուտինը հայտարարել է, որ դեմ չէ հրադադարին, սակայն պահանջել է, որ Ուկրաինան դադարեցնի զինվորականների մոբիլիզացումը և վերապատրաստումը, ինչպես նաև զենք չստանա իր դաշնակիցներից։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55