«Թրամփը դեմ է Արևելյան Եվրոպայում միջուկային զենքի տեղակայմանը»․ Վենս

752
Ուրբաթ, 14 մարտի, 2025 թ., 11:51
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պաշտպանում Արևելյան Եվրոպայում միջուկային զենք տեղակայելու գաղափարը, Fox News-ին տված հարցազրույցում ասել է փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։
«Ես չեմ քննարկել այդ հարցը նախագահի հետ, բայց ես կապշեի, եթե նա աջակցեր միջուկային զենքի տեղակայմանն ավելի հեռու՝ Արևելյան Եվրոպայում: Խոսքը մարդկային քաղաքակրթության ապագայի մասին է»,- ասել է Վենսը։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Financial Times-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ին կոչ էր արել միջուկային զենք տեղակայել Լեհաստանում՝ որպես Ռուսաստանի դեմ զսպող միջոց։ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները «պետք է տեղափոխվեն դեպի արևելք», - ասել է նա, քանի որ դաշինքի սահմանները նույնպես տեղաշարժվեցին դեպի արևելք 1999 թվականին, երբ Լեհաստանը միացավ ՆԱՏՕ-ին:

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
9420:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
15519:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11417:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11817:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
10217:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
22717:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
9917:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9116:48