«ՆԱՏՕ-ի 25 երկրների առաջնորդներ պայմանավորվել են խստացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները»․ #Bloomberg

937
Շաբաթ, 15 մարտի, 2025 թ., 21:02
ՆԱՏՕ-ի 25 երկրների առաջնորդներ պայմանավորվել են խստացնել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։
Քաղաքական գործիչը մամուլի ասուլիսում խոսել է առցանց հանդիպման ժամանակ ձեռք բերված փոխհամաձայնության մասին՝ չհրապարակելով այն պետությունների ցանկը, որոնք համաձայնել են այս որոշմանը։
Սթարմերը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը ձգձգում է ուկրաինական պատերազմում ռազմական գործողությունների ավարտը։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքը Ուկրաինայի դաշնակից երկրների քաղաքական գործիչներին ստիպում է նոր պատժամիջոցներ մշակել՝ ռուսական կողմի վրա ճնշում գործադրելու նպատակով։
«Մենք պետք է շարունակենք ուժեղացնել ճնշումը Պուտինի վրա, որպեսզի նա նստի բանակցային սեղանի շուրջ»,- նշել է Սթարմերը։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55