«Մայդանի մեթոդները Սերբիայում չեն անցնի»․ Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ 2014 թվականի Կիևի մայդանի մեթոդները Սերբիայում չեն անցնի, և հակառակորդներին մեղադրել է մարտի 15-ի բողոքի ակցիայի ժամանակ իշխանությունների կողմից «ձայնային թնդանոթի» ենթադրյալ օգտագործման մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ։
Սերբիայի գլխավոր շտաբի նախկին պետ և ընդդիմության առաջնորդներից Զդրավկո Պոնոշն ավելի վաղ սոցցանցերում գրել էր, որ երեկոյան՝ (2024 թվականի նոյեմբերի 1-ին Նովի Սադի երկաթուղային կայարանում ծածկի փլուզման հետևանքով զոհված 15 մարդկանց հիշատակին) 15 րոպե լռության ժամանակ, ոստիկանությունը, իբր, ձայնային համակարգ է կիրառել։
«Երբ մնացած ամեն ինչը չի ստացվում, մնում է ստել, և նրանք հորինեցին ձայնային թնդանոթի պատմությունը»:
Վուչիչի խոսքով՝ մարտի 15-ին ցուցարարներից ոչ ոք չի դիմել բժշկական օգնության՝ ձայնային թնդանոթի ենթադրյալ օգտագործման հետևանքների պատճառով։
«Նրանք չեն կարող դա ցույց տալ կամ ապացուցել, և շարունակում են հորինել: Ինչո՞ւ են դա անում, սիրելի՛ քաղաքացիներ: Նույն բանն արվեց Մայդանում․ հիշեք այն մեղադրանքները, որ Յանուկովիչը, իբր, դիպուկահարներ է բերել, ովքեր կրակել են մարդկանց վրա։ Նրանք հերթական լկտի սուտն են հորինել՝ մտածելով, որ այսպես կկործանեն Սերբիան»,- ընդգծել է Սերբիայի նախագահը և հավելել, որ «Մայդանի կրկնօրինակը չի աշխատի, Սերբիան կհաղթի»։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55