ԱՄՆ-ն ու Իսրայելը ցանկանում են Գազայի հատվածի պաղեստինցիներին վերաբնակեցնել Սիրիայում․ #CBCNews

ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները հետաքրքրված են Գազայի հատվածի պաղեստինցիներին Սիրիայում վերաբնակեցնելու հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրների։
Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձել է այդ հարցով կապ հաստատել Սիրիայի անցումային կառավարության հետ միջնորդի միջոցով։ Մեկ այլ աղբյուր հաստատել է սիրիական իշխանություններին դիմելու փաստը, սակայն չի հստակեցրել, թե արդյոք որևէ պատասխան հետևել է դրան, թե ոչ։
Իր հերթին, սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը CBS News-ին տված մեկնաբանությունում հերքել է Գազայի հատվածի բնակիչների վերաբնակեցման վերաբերյալ ԱՄՆ-ից կամ Իսրայելից որևէ հարցում ստանալը։
Փետրվարին Սիրիայի անցումային կառավարության ղեկավար Ահմեդ ալ-Շարաան հայտարարել էր, որ անբարոյական է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պաղեստինցիներին իրենց հողերից վտարելու ծրագրերը։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55