«Պատերազմը վերսկսելու Նեթանյահուի որոշումը մահվան դատավճիռ է պատանդների համար»․ ՀԱՄԱՍ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հատվածում պատերազմական գործողություններ վերսկսելու որոշումը նշանակում է մահապատիժ իսրայելցի պատանդների համար, ասել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի անդամ Իզզաթ ալ-Ռիշքը։
«Պատերազմը վերսկսելու Նեթանյահուի որոշումը Իսրայելի պատանդներին զոհաբերելու և նրանց մահապատժի դատապարտելու որոշում է»,- ասվում է ալ-Ռիշքի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Իսրայելը օդային լայնածավալ հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Նեթանյահուն դադարեցրել է հրադադարը և Գազայի հատվածում պատանդներին «անհայտ ճակատագրի» է ենթարկել:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 230-ը, ավելի քան 350 մարդ վիրավոր է:

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55