«Զելենսկին ՌԴ-ին նոր հարվածներ հասցնելու հրաման է տվել»․ Զախարովա

Վլադիմիր Զելենսկին, հրապարակայնորեն հայտարարելով, որ հրաժարվում է հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին, փաստացի նոր հարվածներ հասցնելու հրաման է տվել։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կիևի ռեժիմի կողմից ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումը։
«Զելենսկին հրապարակավ հայտարարել է, որ ընդունում է էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից զերծ մնալու նախաձեռնությունը և ընդունում է Սպիտակ տան առաջարկը։ Բայց իրականում նա հակառակ հրամանն է տվել՝ չդադարեցնել հարվածները, այլ հակառակը՝ նոր հարվածներ հասցնել», - ընդգծել է դիվանագետը։
«Զելենսկին հերթական անգամ խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները և հաստատել բանակցելու հարցում իր լիակատար անկարողությունը», ընդգծել է դիվանագետը։
«Հարվածելով ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին՝ Կիևը ցանկանում է խափանել խաղաղության նախաձեռնությունները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջ քաշված», - մեկնաբանել է Զախարովան։
Դիվանագետի խոսքով՝ մարտի 19-ի գիշերը Կիևի ռեժիմը մեկ այլ հարձակում է իրականացրել անօդաչու թռչող սարքի միջոցով Կավկազսկայա գյուղում (Կրասնոդարի երկրամաս) տեղակայված էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի վրա, ինչը հանգեցրել է 1700 քառակուսի մետր մակերեսով հրդեհի բռնկման:

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
6221:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17916:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18015:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17915:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10914:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18514:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18112:55