Իսրայելը հզոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանին

1240
Շաբաթ, 22 մարտի, 2025 թ., 22:09
Իսրայելը հզոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանին՝ այն բանից հետո, երբ նոյեմբերին հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ Լիբանանի տարածքից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է BBC-ն:
Իսրայելական բանակը հայտնել է, որ Լիբանանի հարավում խոցվել են իրանամետ «Հեզբոլլահ» շարժման հրամանատարական կենտրոնն ու տասնյակ հրթիռային կայանքներ:
Լիբանանի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածների հետևանքով մահացել է երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, ևս ութը վիրավորվել են:
Հեզբոլլահը հերքում է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել: Ըստ շարժման ներկայացուցիչների՝ նրանք հավատարիմ են մնում հրադադարի համաձայնագրին, որի շնորհիվ Լիբանանում հարաբերական անդորր է հաստատվել՝ 14 ամիս տևած բռնություններից հետո:

«Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի հաղթահարել երեք խնդիրների լուծում»․ Արա Պողոսյան
1409:12
Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
19602:07
«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
11501:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
13200:36
«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան
13700:18
«Բազմաթիվ թմրամոլ և այլասերված կանայք աշխատանքի են ընդունվել նրա համար, որ հրապարակավ սատարել են այս ռեժիմին»․ Վարդուհի Սարգսյան
119Երեկ, 23:54
«Չգիտենք՝ ում ոտքերի տակ էր նա ընկնում, բայց հենց Ռուսաստանն էր, որ վերջ դրեց արյունահեղությանը»․ Զախարովա (տեսանյութ)
240Երեկ, 23:36
«Եթե կարողանանք հասարակությանը համախմբել, իրավապահները մի օր որոշելու են Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
110Երեկ, 22:54