Հարավային Կորեայի ՍԴ-ն Հան Դուկ-Սուին վերականգնել է վարչապետի պաշտոնում

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը վերականգնել է վարչապետ Հան Դուկ-Սուի պաշտոնը՝ մերժելով նրան իմպիչմենթի ենթարկելու՝ խորհրդարանի կողմից ներկայացված միջնորդությունը։
Չնայած հաստատվել է, որ Հանի դեմ ընթացող գործընթացն օրինական է, դատարանը հայտարարել է, որ չեն հայտնաբերվել որևէ ապացույցներ կամ օբյեկտիվ նյութեր, որոնք կարող են հաստատել նրա մասնակցությունը նախագահ Յուն Սոկ-Յոլի կողմից սահմանված արտակարգ դրության մասին որոշմանը:
Դատարանի որոշմամբ՝ Հան Դուկ-Սուն անմիջապես կարող է անցնել իր պարտականություններին՝ որպես նախագահի պաշտոնակատար:
«Այսօր առավոտյան վերադարձա իմ պարտականություններին՝ ՍԴ որոշման համաձայն: Շնորհակալություն Սահմանադրական դատարանին՝ խելամիտ որոշման համար»,- ասված է Հան Դուկ-Սուի հայտարարության մեջ:
Հանի դեմ իմպիչմենթի միջնորդությունը ներկայացվել էր Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների կողմից՝ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին, երբ դեկտեմբերի 14-ին հայտարարվեց նախագահ Յուն Սուկ-Յոլի իմպիչմենթի մասին՝ երկրում ռազմական դրություն մտցնելու պատճառով:

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
5121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
17316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
17515:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
17415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
10714:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18114:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9214:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
17912:55